Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

2016-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 1,6 տոկոսով

2016-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 1,6 տոկոսով
07.09.2016 | 14:14

2016-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի եկամուտներն աճել են 1,6 տոկոսով՝ մինչև 547 մլրդ դրամ: Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է խորհրդարանում պետբյուջեի 2016-ի առաջին կիսամյակի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս: Հարկային եկամուտները կազմել են 512,6 մլրդ դրամ և աճել են 2,2 տոկոսով:

Ծախսերը կազմել են 631,8 մլրդ դրամ և աճել են 6,2 տոկոսով: Այսպիսով, պետական բյուջեն 84,8 մլրդ դրամ պակասուրդով է կատարվել: Հարկային վճարումների թվում ամենամեծ տեսակարար կշիռն ունի ավելացված արժեքի հարկը՝ 177,4 մլրդ դրամ կամ ամբողջ եկամտի 32,4 տոկոսը:
Վճարվել է 156 մլրդ դրամ եկամտահարկ կամ ամբողջ եկամտի 28,4 տոկոսը:
Վճարվել է 71,2 մլրդ դրամ շահութահարկ, որը կազմել է ամբողջ եկամտի 13 տոկոսը: Մաքսատուրքի և ակցիզային հարկի վճարումները կազմել են, համապատասխանաբար, 25,2 և 25,1 մլրդ դրամ:
Շրջանառության հարկի վճարումները փոքր և միջին բիզնեսի համար կազմել են 6,8 մլրդ դրամ:Պետտուրքի վճարումները կազմել են 15,4 մլրդ դրամ:


Ծախսերը կազմել են 631,8 մլրդ դրամ և կատարվել են 92 տոկոսով: Բյուջետային աշխատողների աշխատավարձերի ծախսերն աճել են 4,2 տոկոսով և կազմել են 60,5 մլրդ դրամ կամ ամբողջ ծախսի 9,6 տոկոսը:

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ